Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը։

Ինչպես ցանկացած մկանային թուլություն, ոտքերի թուլությունը նույնպես ինքնուրույն հիվանդություն չի համարվում, այլ մի շարք ախտաբանական վիճակների նշան է։

Ոտքերում մկանային թուլությունը կարող է օբյեկտիվ լինել, եթե մկանների տոնուսի իջեցումը հաստատվում է գործիքային հետազոտության տվյալներով, կամ սուբյեկտիվ լինել, երբ ըստ հետազոտության տվյալների` մկանային ուժը պահպանված է։ Մկանային թուլությունը կարող է ընդգրկել ինչպես մարմնի բոլոր մկանները, այնպես էլ առանձին մկաններ կամ մկանախմբեր։.

Ոտքերում թուլության պատճառները

Մկաններում թուլության պատճառ կարող են լինել տարբեր հիվանդություններ, որոնք բաժանվում են մի քանի խմբի.

1. Նյարդաբանական հիվանդություններ։ Մկանային ուժի կորուստը կարող է ընդգրկել մեկ վերջույթը (մոնոպարեզ), նույն կողմի երկու վերջույթը (հեմիպարեզ), երկու վերին կամ ստորին վերջույթները (պարապարեզ), կամ բոլոր չորս վերջույթները (տետրապարեզ)։ Ախտահարումը կարող է լինել դիստալ (ընդգրկում է վերջույթների ստորին հատվածները), պրոքսիմալ (ընդգրկում է վերջույթների վերին հատվածները) և տոտալ (ընդգրկում է ամբողջ վերջույթը)։

  • Կաթված՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որի ժամանակ տեղի է ունենում ուղեղի հյուսվածքի վնասում` իշեմիայի կամ արյունազեղման արդյունքում։ Գլխուղեղի կաթվածի համար առավել բնորոշ է միակողմանի ախտահարումը (հեմիպարեզ)։ Ողնուղեղի կաթվածի ժամանակ ոտքերի թուլությունը, սովորաբար, երկկողմանի է (ստորին պարապարեզ)։
  • Ողնուղեղի շարժիչ նեյրոնների հիվանդություններ՝ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, Շարկո-Մարի-Տուտի ամիոտրոֆիա, Քենեդիի համախտանիշ և այլն։
  • Գիյեն-Բարի համախտանիշ՝ ծայրամասային նյարդային համակարգի աուտոիմուն բնույթի հիվանդություն, որը հաճախ սկսվում է ոտքերի թուլությամբ։ Գործընթացը սկզբում ընդգրկում է ոտքերի պրոքսիմալ հատվածները, այնուհետև տարածվում է ձեռքերի վրա (վերել կաթվածահարություն)։
  • Ցրված սկլերոզ. քրոնիկ աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի և ողնուղեղի նյարդաթելերը։
  • Վնասվածքներ։ Այս շարքին են դասվում գլխուղեղի և ողնուղեղի, նաև առանձին նյարդերի վնասումները։ Ախտանիշները պայմանավորված են վնասման մակարդակով, օրինակ, ողնուղեղի վնասմանը բնորոշ է ոտքերի թուլությունը, նրբոլոքային նյարդի վնասմանը՝ կախ ընկած ոտնաթաթը։
  • Բորբոքային հիվանդություններ՝ միելիտ, պոլիոմիելիտ, էպիդուրալ աբցես և այլն։


2. Ողնաշարի հիվանդություններ՝ օստեոխոնդրոզ, սկոլիոզ, միջողային սկավառակի ճողվածք։

3. Էնդոկրին հիվանդություններ.

  • Ադիսոնի հիվանդություն՝ մակերիկամների կեղևի քրոնիկ անբավարարություն։
  • Հիպերպարաթիրեոիդիզմ՝ հարվահանաձև գեղձի գործառույթի խանգարում, որն ուղեկցվում է պլազմայի մեջ կալցիումի մակարդակի բարձրացմամբ։
  • Թիրեոտոքսիկոզ՝ վահանաձև գեղձի գերգործառույթ, զարգանում է թիրեոտոքսիկ միոպաթիա։
  • Հիպոթիրեոզ՝ վահանաձև գեղձի անբավարար գործառույթ, բնորոշ է վերջույթների պրոքսիմալ հատվածներում թուլությունը։
  • Էլեկտրոլիտային փոխանակության խանգարումներ, հիպոկալեմիա։
  • Շաքարային դիաբետ, բնորոշ է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը, դիաբետիկ պոլինեյրոպաթիայի զարգացումը։


4. Մկանների հիվանդություններ (միոպաթիաներ)։

  • Իդիոպաթիկ բորբոքային միոպաթիաներ՝ դերմատոմիոզիտ, պոլիմիոզիտ և այլն։ Բնորոշ է վերջույթների պրոքսիմալ հատվածների համաչափ թուլությունը։
  • Վարակիչ միոզիտներն առաջանում են բակտերիալ, վիրուսային, պրոտոզոային և այլ վարակների արդյունքում։
  • Նյութափոխանակային միոպաթիաներ և մկանային դիստրոֆիաներ. հիվանդությունների մեծ խումբ է, որոնց մի մասն ունի ժառանգական բնույթ (Մակ-Արդլի հիվանդություն, միտոքոնդրիումային միոպաթիաներ, ամիլոիդոզ և այլն)։


5. Ախտահարումներ նյարդամկանային սինափսի մակարդակին՝ միասթենիա գրավիս։ Բնորոշ է պրոքսիմալ մկանային թուլությունը։

6. Անոթների հիվանդություններ՝ զարկերակների խցանող աթերոսկլերոզ, երակների վարիկոզ լայնացում։

7. Ինտոքսիկացիաներ, վարակիչ հիվանդություններ։

  • Բոտուլիզմ
  • Ֆոսֆոօրգանական միացություններով թունավորումներ, օրինակ՝ ինսեկտիցիդներով։


Ոտքերի թուլության ախտորոշումը և բուժումը

Մկանային թուլության կամ ոտքերի թուլության առաջացումը վտանգավոր ախտանիշ է, որը կարող է վկայել լուրջ հիվանդության սկզբի մասին։


Ճշգրիտ ախտորոշման համար հնարավոր է անհրաժեշտ լինի տարբեր մասնագետների զննում (նյարդաբան, նյարդավիրաբույժ, էնդոկրինոլոգ, անոթային վիրաբույժ, վարակաբան, ռևմատոլոգ, թերապևտ), ինչպես նաև գործիքային հետազոտության իրականացում (լաբորատոր քննություններ, մագնիսառեզոնանսային շերտագրություն, էլեկտրամիոգրաֆիա և այլն)։

«Նաիրի» բժշկական կենտրոնը ախտորոշման ճշտման նպատակով իրականացնում է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և նշանակվում է արդյունավետ բուժում։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ